Շքեղ մեքենաները դատարկ գնացել են հասել Գյումրի, որ «խնայող» վարչապետին հետ բերեն
Վարչապետ Կարապետյանը երեկ գնացքով գնացել է Գյումրի ու մեր վարչապետի PR թիմը փոխանակ այն թեման տանի, որ նա փորձարկել է նոր գնացքը ու առաջին ուղևորն է եղել, էն թեզն է առաջ տանում, որ շքեղ ավտոմեքենաների փոխարեն մեր օ՜ հրաշք վարչապետը էկոնոմիա է անում ու գնացքով է գնում գործուղումների (ու էդ գաղափարը անուղղակի կերպով ֆբ-ում գովազդ է դնում):
Կոտրեմ այս մարդկանց էդքան աշխատանքը. դաժե, որ վարչապետը գնացքով է գնացել, դրանով հետ չի եկել, քանի որ ֆոտոսեսիա էլ չկա հետ գալու ու սաղ կայքերում գրված չի, որ հետա եկել, այսինքն այդ շքեղ ավտոները դատարկ գնացել են հասել Գյումրի, որ վարչապետին հետ բերեն
Ես շատ նորմալ եմ համարում, որ վարչապետը պիտի ախրանա ու լավ ավտո ունենա սպասարկող իրան, բայց երբ սկսում են փիառել, թե էկոնոմիայով ապրող վարչապետ է, մի պահ մտածեք, որ դեբիլ չենք էլի:
Սուսուփուս ասեիք, որ էդ մարդը ուղղակի փորձարկել է ու վսյո, ինչքան եք պաթոս սիրում ու անիմաստ փաթոս:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք