Խելահեղ ֆլեշմոբ. սոցկայքերի օգտատերերը «կտրում են» միմյանց գլուխները (լուսանկարներ)
«Instagram»-ում հայտնիություն է ձեռք բերել նոր ֆլեշմոբը. օգտատերերը լուսանկարվում են ընկերների հետ այնպես, որպեսզի նրանց գլուխները կտրված երևան: Ֆլեշմոբի համար ոգեշնչումը եղել է «Gucci» նորաձևության տունը, որը մարդկային գլխուները որպես պայուսակ է ներկայացրել նոր ցուցադրության ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ակցիայի հեղինակն է դարձել ոճաբան Ջովանա Բատալիան: Որպես պայուսակ նա օգտագործել է իր քրոջ գլուխը: Լուսանկարը հավաքել է ավելի քան 20 000 լայք, իսկ գաղափարը տարածվել է «Instagram»-ում: Այսպես սկսվեց #guccichallenge ֆլեշմոբը: