Խայտառակ իրավիճակ՝ Երևանի երկաթուղային կայարանում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը այսօր Երևան-Գյումրի պետք է ուղևորվեր անվճար հիմունքներով: «Հարավկովկասյան երկաթուղի»-ն այս ակցիան իրականացնում է գնացքի շահագործման առաջին մի քանի չվերթների համար: Սակայն այն, ինչ կատարվեց Երևանի երկաթուղային կայարանում, անկանխատեսելի էր ոչ միայն երկաթուղու աշխատակիցների, այլև քաղաքացիների համար:
Ինչպես հայտնում է Hraparak.am-ը,124 նստատեղ ունեցող էլեկտրագնացքով Գյումրի մեկնելու ցանկություն ունեին 1000 –ից ավելի քաղաքացիներ: Թե երբ էին հասցրել սպառվել տոմսերը, շատերի համար հանելուկ էր: Անվճար տոմս ձեռք բերելու համար կայարանում առավոտյան ժամը 7-ից մարդկանց մեծ խումբ է հավաքվել, սակայն նրանցից շատերին էլ չի հաջողվել տոմս ձեռք բերել: Կանանցից մի քանիսը բողոքում էին, որ տեսել են, թե ինչպես ինչ-որ տուրիստական կազմակերպության ղեկավար միանգամից ձեռք է գցել 40-50 տոմս , իսկ ոմանք էլ պնդեցին, թե ինչ-որ մեկը կայարանից դուրս տոմս էր վաճառում:
Այս առիթով անգամ մի խումբ քաղաքացիներ վեճի բռնվեցին կայարանապետի հետ: Տոմսավաճառը որևէ բացատրություն չուներ: Միայն ասաց, որ տոմսերը սկսել են տրամադրել գնացքի շարժվելուց 40 րոպե առաջ, իսկ գնացքը մեկնում է ժամը 10:00-ին: Գնացքի ժամանման պահին իսկական խայտառակ վիճակ էր:
Մանրամասները՝ այստեղ: