Մոսկվայում ձնաբքերի պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ. Հետաձգվել է երկու չվերթ դեպի Երևան
Մոսկվայում ձնաբքերի պատճառով հետաձգվել են տասնյակ չվերթներ, այդ թվում՝ դեպի Երևան երկու չվերթները։ «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակի համաձայն, հետաձգվել են «Աէրոֆլոտ» ավիաընկերության SU 1858 և SU 1860 Մոսկվայից Երևան չվերթները։
Վերջին տվյալների համաձայն, Մոսկվայում հետաձգված կամ չեղարկված չվերթների թիվը հասել է 53-ի։ Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 3, չեղարկվել 2 չվերթ, «Դոմոդեդովոյում» հետաձգվել և չեղարկվել է 23, «Շերեմետևոյում՝ 25 չվերթ։
Մոսկվայում մոլեգնող ձնաբքերը ամենաուժգինն են մարտի համար վերջին 68 տարվա ընթացքում։