«Nissan March»-ը արգելափակվել է ձյան մեջ. Դեպքի վայր են ժամանել փրկարարներ
Մարտի 3-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan March» մակնիշի 21 PV 021 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):