Սենատի ընտրությունները Պակիստանում ավարտվել են
Պակիստանում արդեն ավարտվել են Դաշնային խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրությունները: Իսկ քվեարկության արդյունքներ պարզ կլինեն և կհրապարակվեն ավելի ուշ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Սենատում տեղ ստանալու համար պայքարում է 135 թեկնածու, որոնք ներկայացնում են 4 նահանգ, ինչպես նաև Դաշնային կառավարման ցեղային տարածքները և Իսլամաբադը: 135-ից 20-ը ներկայացնում են Պակիստանի ձախակենտրոն ժողովրդական կուսակցությունը, 14-ը՝ Մութահիդ Կաումիի ընդդիմադիր շարժումը, 13-ը՝ «Թեհրիկ Է Ինսաֆ»՝ Հանուն արդարության շարժումը:
65 անկախ թեկնածուներից 23-ը նախապես առաջադրվել էին Պակիստանի մուսուլամանական լիգա (Նավազ) իշխող կուսակցության կողմից:
Պակիստանի Սենատն ավանդաբար ընտրվում է 6-ամյա ժամկետով երկրի Ազգային վեհաժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների կողմից: