Կարեն Կարապետյանը՝ նոր էլեկտրագնացքի առաջին ուղևոր (լուսանկարներ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով։ Ինքնին հասկանալի է, որ Կարապետյանի Գյումրի մեկնելու առիթը հենց նոր ЭП2Д էլեկտրագնացքն է, որը վերջերս է ձեռք բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե: Այսպես Կարապետյանը դարձել է նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը: