VARDA-ն շնորհավորել է ինքն իրեն՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ (լուսանկար)
Այսօր հայտնի պարուհին 33 տարեկան է դառնում: Instagram-ի իր էջում պարուհին լուսանկար է հրապարակել‚ իսկ կից գրառման մեջ շնորհավորել է ինքն իրեն : Նա շնորհակալություն հայտնել ծնողներին: այն սիրո համար‚ որը մարմնավորել են իր մեջ:
«Շնորհակալություն բարի սրտի, պայծառ մտքի, աշխատասիրության ու նպատակասլացության, հնազանդության ու խռովարարության համար, արդարության զգացողության, գթասրտության, սիրելու ու ներելու ունակության համար ․․․ Շնորհակալություն կյանքի, սովորելու, զարգանալու, սխալվելու, սայթաքելու ու նորից բարձրանալու ու, ամենակարեւորը, ժպտալու հնարավորության համար։ 03․03, ես այսօր 33 տարեկան եմ, սակայն ինձ 23 տարեկան եմ զգում»‚- լուսանկարին կից գրել է պարուհին: