Տիմատիի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան վթարվել և այրվել է (տեսանյութ)
Ոստիկանները քննում են Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հանգամանքները, որտեղ Volkswagen և Gelandewagen ավտոմեքենաների բախման հետևանքով վերջին ավտոմեքենան մինչև վերջ այրվել է: Այս մասին գրում է life.ru-ն ՝ հղում անելով Mash հեռագրային ալիքին:Վերջինիս հաղորդմամբ՝ այրված ավտոմեքենան պատկանում է ռեփեր Տիմատիին, մասնավորապես, մեքենայի մեջ եղել են կատարողի անվտանգության աշխատակիցները: Տուժել է Տիմատիի թիկնապահ Ա. Ռոդիոնովը:
Նախնական տվյալներով՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, որը հարվածել է Տիմատիի անվտանգության աշխատակիցների մեքենային: