Սենսացիա չեմ տեսնում. Տիգրան Բալայանը՝ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնում Կարեն Միրզոյանի նշանակման մասին
Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռևս հունվարի սկզբից: Այս մասին տեղեկացրել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Սենսացիա չեմ տեսնում այստեղ: Դեռևս հունվարից կայքում տեղադրված է տեղեկատվությունը, խորհրդականների ցանկում ավելացված է Կարեն Միրզոյանի անունը: Նախարարների խորհրդականների նշանակման մասին առհասարակ չենք հայտնում»,-ասաց նա:
Ավելի վաղ լրատվական կայքերը գրել էին, որ թեև Կարեն Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա: