Պահուստային ֆոնդից տրանսպորտի նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 113 մլն դրամ՝ Արմավիր –Սարդարապատ ճանապարհի հիմնանորոգման համար
Արմավիր –Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի 9,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 66 մլն դրամ է պահանջում:
Նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում:
Ըստ նախագծի՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջին եռամսյակում 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` Արմավիր –Սարդարապատի հուշահամալիր ավտոճանապարհի 9,5 կմ հատվածի ասֆալտապատման նպատակով կհատկացվի 1 մլրդ 113 մլն 92 հզր դրամ, այդ թվում՝ 1 մլրդ 94 մլն 973 հզր դրամը՝ շինարարական աշխատանքների, 6 մլն 394 հզր. դրամը՝ հեղինակային հսկողության և 11 մլն 724 հզր. դրամը՝ տեխնիկական հսկողության աշխատանքների համար: