Թունավորում՝ շմոլ գազից
Մարտի 2-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1991թ. ծնված Ս.Հ-ն:
Պարզել է, որ Ս.Հ-ն թունավորվել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում` լոգանք ընդունելու ժամանակ՝ բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: