ՄՄՆ-ում մաթեմատիկոսը հաշվարկել է‚ թե երբ է լինելու 3-րդ համաշխարհային պատերազմը
Համակարգչային առեղծվածային ծրագրի շնորհիվ գիտնականը պարզել է‚ որ մեծ զինված հակամարտություն տեղի կունենա մինչև 2150 թվականը:
Կոլորադոյի համալսարանի մաթեմատիկոս Ահարոն Կլաուզեթը իրականացրելի է 19-րդ դարից ի վեր պետությունների միջև զինված բախումների բաց վերլուծություն: Դրա հիման վրա նա նշել է երրորդ համաշխարհային պատերազմի վերջնաժամկետները: Այս մասին գրում է Science Advances ամսագիրը:
Նա նշել է որ իր ուսումնասիրության մեջ հաշվի է առել 1823-ից մինչև 2003 թվականն ընկած ժամանակահատվածի պատմական ընդմիջումը: Այս ժամանակահատվածում, ըստ մաթեմատիկոսի հաշվարկների, ընդամենը 95 հակամարտություն է տեղի ունեցել աշխարհի երկրների միջև: Եվ 1940-ից մինչև 2003 թվականը միայն նրանցից հինգն են եղել են:
Հատուկ մշակված համակարգչային ծրագրի շնորհիվ հաշվարկելով զինված առճակատումների միջև ընկած դադարները’ գիտնականը եկել է այն եզրահանգման‚ որ հաջորդ առճակատումը տեղի կունենա մինչև 2150 թվականը: Եթե նրա կանխատեսումը սխալ լինի‚ ուրեմն մարդկությունը հասել է մտածողության նոր մակարդակի և կարողանում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: