Յուրա Մովսիսյանը լքել է «Ռեալ Սոլթ Լեյքը». խզվել է գործող պայմանագիրը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը լքել է «Ռեալ Սոլթ Լեյքը»: Կողմերը խզել են գործող պայմանագիրը:
Մովսիսյանը վերջին ժամանակներս կորցրել էր իր տեղը թիմի մեկնարկային կազմում և խնդիրներ ուներ գլխավոր մարզիչ Մայք Պետկեի հետ:
Հարձակվողի պայմանագիրն ավարտվում էր 2019 թվականին: «Mlssoccer.com»-ը հաղորդել է, որ հարձակվողի նոր ակումբը կարող է կրկին «MLS»-ից լինել: