Ամեն ինչ արվել է՝ տպավորություն ստեղծելու համար, թե ներդրումներն ապահովված են. վարչապետը փորձում է համոզել՝ խոստումը գերակատարել է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ համոզել, թե Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստումը ոչ միայն կատարել է, այլև գերակատարել:
Կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի` ներդրումները կազմել են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը: Միայն թե այդ հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներդրումների անվան տակ ներկայացվել են նաև պետական և համայնքային բյուջեներից տրված միջոցները, վարկային ծրագրերն ու դրամաշնորհները:
Այսինքն՝ ամեն ինչ արվել է՝ տպավորություն ստեղծելու, թե խոստացված ներդրումներն ապահովված են: Փոխարենը կառավարությունը համառորեն թաքցրել է ներդրումների աշխարհագրությունը. այսինքն՝ պարզ չէ, թե արդյո՞ք արտերկրից գումարներ հոսել են, և եթե այո, ո՞ր ոլորտներ, բացի օֆշորային երկրներից հանքարդյունաբերական ոլորտում արված ծախսերից:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։