Երևանում տեղի կունենա 500 «օրենքով գողերի» «սխոդկան». սպասում են Սերժ Սարգսյանի համաձայնությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երևանում:
Մեր տեղեկություններով՝ հավաքը Հայաստանում կազմակերպելու են իշխանության մաս կազմող, քրեական աշխարհի հետ սերտորեն կապված օլիգարխները:
Նրանցից շատերը Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահներին կողմից հետախուզման մեջ են:
Մեր տեղեկություններով՝ կազմակերպիչ օրիլգարխները սպասում են, որպեսզի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո նրանից անհրաժեշտ համաձայնություն ստանան և նշանակեն «սխոդկայի» ամսաթիվը»:
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: