Հրազդան քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Մարտի 2-ին, ժամը 19:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասին հարակից հանդամասում «Infinity QX4» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Infinity QX4» մակնիշի 79 NQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան: