Մեքսիկուհիներն սկսել են ամուսնանալ էկոլոգիապես մաքուր ծառերի հետ
Մեքսիկուհիներն ամուսնանում են էկոլոգիապես մաքուր ծառերի հետ, որպեսզի նրանց պաշտպանեն կործանումից:
Ամուսին-ծառերը բավական լռակյաց են, չեն սիրում դատարկ զրույցներ, բայց նրանք շատ կարևոր են և մեծ նշանակություն ունեն մոլորակի համար:
Սոցիալական ցանցերում տարածվել են մեքսիկացի հարսնացուների հարսանյաց զգեստով լուսանկարներ ծառ փեսացուների հետ: Այս ակցիայի նպատակն է կանխել ապօրինի ծառահատումները: Մեքսիկայում հողի մոտ մեկ երրորդը ծածկված է անտառներով, և նրանց պահպանումը մեծ խնդիր է:
Ծառերի հարսանիքները կոչված են ուշադրությունը այս բարդ բնապահպանական խնդրի կենտրոնացնելուն: