Motorola-ի ծալվող հեռախոսը կվերադառնա շուկա
Lenovo-ի գործադիր տնօրեն Յան Յուանցինը Mobile World Congress (MWC) 2018-ի ընթացքում, որը տեղի է ունեցել Բարսելոնայում, հայտարարել է, որ չի բացառվում, որ Motorola RAZR V3 ծալվող հեռախոսը վերադառնա շուկա:
Հայտնի ծալվող հեռախոսը թողարկվել է 2004-ին, այն այդ ժամանակ խիստ տարբերվում էր եղած հեռախոսների ֆոնին հատկապես իր դիզայնով:
«Հուսով եմ, որ հայտնի հեռախոսի նորացված տարբերակը պատրաստ կլինի մոտ ժամանակներս»,-հայտարարել է Յուանցինը: