Lacoste-ն զոհաբերեց կոկորդիլոսին՝ մյուս կենդանիների կյանքը փրկելու համար
Ֆրանսիական Lacoste ընկերությունը հրապարակել է սահմանափակ քանակությամբ պոլո վերնաշապիկներ` Բնության պահպանության միջազգային միության (IUCN)՝ շահույթ չհետապնդող կազմակերպության հետ համատեղ: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Սպորտային ոճով հագուստ և աքսեսուարներ արտադրող ընկերությունը ժամանակավորապես հանեց 1933 թվականից անփոփոխ կոկորդիլոսների լոգոն և փոխարինեց այն վտանգի տակ գտնվող 10 այլ կենդանիների լոգոների հետ:
Արտադրվել է 1775 կտոր մոդել: Այդ կենդանիների տեսքով լոգո ունեցող մոդելների թիվը համապատասխանում է բնության մեջ նրանց թվաքանակին: Մեկ մոդելի արժեքը կկազմի 150 եվրո, իսկ ստացված գումարները կփոխանցվեն IUCN-ին: