Ներկայացվել է աշխարհի ամենամինիմալիստական հեռախոսը. կարելի է միայն զանգել և «SMS» ուղարկել
Ամերիկյան «Light» ընկերությունը սկսել է միջոցներ հավաքել «Light Phone 2»-ի համար: Ծրագրավորողները ցանկանում են թողարկել մինիմալիստական հեռախոսի երկրորդ սերունդը‚ որը կարող է միայն զանգահարել: Ստարտափը մի քանի օրվա ընթացքում հավաքել է 340 000 դոլար‚ խնդրել էր 250 000-ը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նոր հեռախոսը կունենա ալյումինե կորպուս‚ e-ink դիսփլեյ‚ «Android»-ի հիման վրա «LightOS» համակարգ և նոր գործառույթներ՝ տեքստային հաղորդագրություններ և զարթուցիչ: Մենյուի միջով օգտատերերը կարող են տեղափոխվել ֆիզիկական կոճակների օգնությամբ‚ սակայն «SMS»-հաղորդագրություններ կարելի է գրել սենսորային էկրանով:
Ծրագրավորողները կսկսեն հեռախոսն ուղարկել 2019 թվականի ապրիլին: Այժմ այն 250 դոլար արժե‚ իսկ միջոցների հավաքումից հետո 400 դոլար կարժենա: