Ռեստորանի այցելուները ծեծել են մատուցողուհուն՝ իրենց սպասեցնելու համար (տեսանյութ)
Չինական Հենյան քաղաքում ռեստորանի այցելուները բռունցքներով նետվել են մատուցողուհու վրա‚ ով իրենց խնդրել է սպասել‚ մինչ պատրաստ կլինի պատվերը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Նշվում է‚ որ սկզբից տղամարդկանցից մեկը հարվածել է ռեստորանի աշխատակցուհու դեմքին‚ ով խնդրել է համբերություն ունենալ: Հետո մատուցողուհու վրա հարձակվել է մի կին: Նա բռնել է մատուցողուհու մազերից և հարված հասցրել գլխին: Տեսարանին ականտես եղած այցելուները մատուցողուհու ուղղությամբ են սկսել նետել սեղանի սպասքը:
Տուժածը լուրջ վնասվածքներ չի կրել: Գործով զբաղվում է ոստիկանությունը:
Տեսանյութը դիտելու համար սեղմեք լուսանկարի վրա: