Հարսանիքի ժամանակ հյուրերից մեկը չկարողացավ մեկ ձեռքով պահել «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու գնդակահարեց 3 հոգու (տեսանյութ)
Պակիստանում ողբերգական դեպք է տեղի ունեցել հարսանիքի ժամանակ: Հյուրերից մեկը որոշել է իր ձեռքում եղած զենքով դեպի օդ կրակ բացել, ինչից հետո հյուրերից ևս մեկը միացել է նրան և «Կալաշնիկովի» ինքնաձիգով սկսել է օդ կրակել: Այս մասին գրում է pressa.tv-ն:
Սակայն զվարճանքը ավարտվել է ողբերգությամբ: Տղամարդը չի կարողացել մեկ ձեռքով զենքը երկար պահել և գնդակահարել է ներկաներից 3 հոգու: