«Instagram»-ը տեսազանգեր կգործարկի (լուսանկարներ)
«Instagram»-ը‚ դառնալով աշխարհում ամենահայտնի ֆոտոհավելվածը և սոցկայքերից ամենահայտնիներից մեկը‚ չի պատրաստվում կանգ առնել: Հերթում «կենդանի» շփումն է օգտատերերի միջև: «Andorid»-ի համար հավելվածի կոդերում հայտնաբերվել են ֆայլեր և նշաններ‚ որոնք կապված են ձայնային և տեսային զանգերի հետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այս մասին հաղորդել է «TechCrunch»-ը‚ որի հետ նյութերով կիսվել է 14-ամյա ընթերցողը Հնդկաստանից՝ Այշան Ագարվալը:
Ավելի ուշ մեկ այլ օգտատեր հայտնաբերել է նոր գործառույթների մշակման «հետքեր» նաև «iOS»-հավելվածում: