Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը ժամանել է Հայաստան` սատարելու իր ընկեր Արմեն Սարգսյանին
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը երեկ ժամանել է Հայստան: Նա ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մտերիմ ընկերն է և ըստ Operativ.am-ի ինֆորմացիայի` հենց նրան սատարելու նպատակով էլ եկել է: Վաչե Մանուկյանը նպատակ ունի Հայաստանում նոր բիզնեսներ հիմնելու և ներդրումներ անելու:
Վաչե Մանուկյանին է պատկանում «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը: Նա նաև համարվում է «ՄԱՐՍ» կազմակերպության հիմնադիրը: Վաչե Մանուկյանը Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերն է: Բրիտանահայ գործարարին է պատկանում «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությունը:
Հայազգի գործարարը Լոնդոնում հայտնի է ոչ թե Վաչե անունով, այլ Բոբ, արտասահմանում նրան բոլորը գիտեն որպես Բոբ Մանուկյան: Վաչե Մանուկյանը հայազգի ամենահաջողակ և հայտնի գործարարներից մեկն է: Վաչե Մանուկյանը երկար ժամանակ եղել է Բրունեի արքայազնի վստահված անձը: