Երևանում ծեծի ենթարկված տրանսգենդերի վիճակը ծանր կայուն է
Երևանում փետրվարի 28-ին ծեծի ենթարկված տրանսգենդերի վիճակը ծանր կայուն է։
Տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Վիճակը գնահատվում է ծանր կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 28-ի գիշերը հարձակում են գործել տրանսգենդերի վրա: «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը նշել էր, որ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող նրա տանը: Բռնության ենթարկված անձը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ նա Վերակենդանացման բժանմունքում է. «Ծեծել նրան և այրել են նրա կողմից վարձակալվող բնակարանը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է»:
Նշենք, որ հանցագործություն կատարած անձը հայտնի է, նա փախուստի մեջ չէ, նյութեր են նախապատրաստվում: