Տեղի ունեցավ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)
Ալբերտ Մկրտչյանը մեր կինոյի վերջին մոհիկաններից է և նրա գործը անպայման շարունակելու ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Նա կարողացավ հերոսացնել իրական հերոսին, հավերժացնել և համեմել մեր հերոսներին։ Ես առիթ և բախտ եմ ունեցել շփվելու Ալբերտ Մկրտչյանի հետ և կարող եմ ասել, որ նա կարողացավ հավերժացնել մեր պատմության դժբախտ և հերոսական պատկերները։ Ցավով եմ նշում, որ նա կիսատ թողեց իր վերջին ֆիլմը և կարծում եմ, որ չարժե ֆիլմը ավարտել, քանի որ դրանով էլ մենք հրաժեշտ ենք տալու Ալբերտ Մկրտչյանին»,-ասաց նախարարը։
Նշենք, որ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությանը մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, Երրանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական, արվեստի գործիչներ և ուղղակի քաղաքացիներ։