Սերժ Սարգսյանը մրցանակ է հանձնել Մաքսիմ Մանուկյանին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գործող չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հատուկ մրցանակ է ստացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված «Հայկյան-2017» մրցանակաբաշխությունում։
Մանուկյանը մրցանակի է արժանացել սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար: Մրցանակն ըմբիշին հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 80 կգ քաշային կարգում: