Վայոց ձորում «ԿամԱԶ»-ը բախվել է Իրանի քաղաքացու «Mercedes»-ին. Կա վիրավոր
Վայոց ձորում այսօր՝ մարտի 1-ին տրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ժամը 06:26-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Վայքի եկեղեցու մոտակայքում ՃՏՊ տեղի ունեցել, արգելափակված քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 135-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 05 US 242 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Հ.) և Իրանի քաղաքացու «Mercedes» մակնիշի 42 E618 10 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Հ.) բեռնատար ավտոմեքենաները:
Փրկարարները «ԿամԱԶ»-ի վարորդին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածին տեղափոխել են Վայքի ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան: