Հայաստանի զինված ուժերի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։
Հայկական պատվիրակությունը կմասնակցի մարտի 1-ից 2-ը Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և միջոցառումների անցկացման վայրերի տեղազննությանը: