«Մերկ միանձնուհին». պլյուս չափի մոդելը ներկայացրել է բաց ֆոտոշարք
Էշլի Գրեմը աշխարհի ամենահայտնի և հաջողակ պլյուս չափի մոդելներց մեկն է: Նա հաճախակի է մասնակցում բաց տեսարաններով ֆոտոսեսիաների` չամաչելով թաքցնել մարմինը: 30-ամյա մոդելը Vogue-ի, Harper's Bazaar-ի, Glamour-ի էջերում հայտնվում է շատ հաճախ և միայն սեքսուալ ներքնազգեստով:
Էշլիի հերթական ֆոտոսեսիան` V Magazine ամսագրի համար, ուրախացրել է նրա հետևորդներին: Մոդելը հանդես է եկել հանդուգն միանձնուհու կերպարով: Լուսանկարները հրապարակել է իր INSTAGRAM-ում: Տեսքի մեջ յուրահատուկ ձևով ընդգծել են աչքերը: Գրեմը կրում էր նաև Gucci, Louis Vuitton, Giorgio Armani և Fendi բրենդների աքսեսուարներ: