Մասնագետները գտել են Apple-ի ցանկացած սմարթֆոնի անվտանգության համակարգը «կոտրելու» միջոցը
Իսրայելական Cellebrite ֆիրմայի մասնագետները վստահեցնում են, որ կարող են «կոտրել» Apple-ի ցանկացած սմարթֆոնի անվտանգություն: Այս մասին գրում է РИА Новости-ն` հղում անելով Forbes ամսագրին:
Կազմակերպությունը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Forbes ամսագրի աղբյուրները պնդում են, որ ծրագրավորողները սովորել են ջարդել iOS 11 և ավելի ցածր օպերացիոն համակարգերը:
Ամսագիրը ստեղծել է նաև բուկլետներ, որոնցով իբրև թե գովազդում են իրենց ծառայությունները: Այդ թղթերում նշվում է, որ ծրագրավորողները կարող են ձեռնամուխ լինել iPhone-ի, iPad-ի և iPod-ի տարբեր մոդելների ապակոդավորմանը:
Ամսագրի աղբյուրները հայտնում են, որ հակերները նույնպես գտել են iPhone 8-ի, և հնարավորէ նաև iPhone X-ի խոցելի կետերը: