Բրիտանիան հնարավոր է համարում Սիրիայի վրա ավիահարված կատարելը
Մեծ Բրիտանիայում հայտնել են‚ որ չի բացառվում Սիրիայի իշխանական ուժերի վրա հարված կատարելու հանգամանքը‚ «եթե լինեն անհերքելի ապացույցներ՝ քիմիական զենքը խաղաղ բնակչության վրա կիրառելու մասին»‚ հայտարարել է Բորիս Ջոնսոնը:
«Կարծում եմ‚ որ ինքներս մեզ պետք է հարցնենք՝ կկարողանանք մեզ թույլ տալ օգտագործել քիմիական զենք՝ առանց պատժի: Չեմ կարծում‚ թե կարող ենք»‚ - հայտնել է նա BBC-ի հետ հարցազրույցում: