Փիղը ոտնատակ է տվել տղամարդուն (տեսանյութ)
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հնդկական Կարնատակա նահանգում‚ փոխանցում է Life.ru-ն: Կուրբուր գյուղի բնակիչները փորձել են բնակելի տարածքից քշել անտառից դուրս եկած փղերին: Քարերի և ռումբերի միջոցով նրանք կենդանիներին քշել էին մոտակա լիճ՝ ենթադրելով‚ որ կենդանիները մյուս ափ կանցնեն: Այդպես էլ եղավ‚ բայց կենդանիներից մեկը‚ հավանաբար‚ որոշել է «վրեժ լուծել» մարդկանցից:
Միայն դեպքից հետո են անտառային վարչության գործակալները անտառ եկել: Բաժանմունքը համաձայնել է մահացածի ընտանիքին դրամական փոխհատուցում տալ՝ 5520 ֆունտ ստերլինգի չափով: