Մենակ թե չասեք, որ ռայոններում Մոցարտ ու Բախ են լսում. Անահիտ Հարությունյանը` իրեն քննադատողներին
Մոդել Անահիտ Հարությունյանն անդրադարձել է իր սկանդալային հայտարարությանն ու դրա վերաբերյալ քննադատություններին.
«Մենակ թե չասեք որ ռայոններում Մոցարտ ու Բախ են լսում: Եկեք ինքնագովեստով ու ինքնախաբեությամբ չզբաղվենք, նույնիսկ Երևանի մեծամասնությունը նորմալ ճաշակ չունի: Իսկ մարդու անձնական կարծիքին հայհոյանքներով պատասխանող աղջիկներին կոչ կանեմ համեստ լինել, չէ որ ձեր ամբողջ կյանքի նպատակը ամուսնանալն է ենթարկվող աղջկա կերպարի ներքո, գուցե ձեր պոտենցիալ ամուսինը տեսնի և վերջիվերջո մի ցույց տվեք ձեր ընտանիքի ներսում օգտագործվող ցածրակարգ բառապաշարը և մտածելու ունակության ամբողջական բացակայությունը։
Ատելությունը երջանկության բացակայությունն է և ես Ամերիկա չեմ հայտնաբերում։ Եվ վերջապես պասի շրջան է, ինչու վիրավորել միմյանց իմ քրիստոնյա, հավատացյալ և մաքրամաքուր ազգ»: