2-ամյա փոքրիկ աղջիկն առևանգվեց՝ հայրիկից ընդամենը երկու քայլ հեռանալուց անմիջապես հետո (տեսանյութ)
Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեսահսկող սարքն արձանագրել է‚ թե ինչպես է 2-ամյա Ֆաթիմա Շերան խանութից դուրս գալիս և բախվում օտարականի: Օտարականը հանգիստ վերցնում է երեխային և հեռանում:
Հայրը նկատել է‚ թե ինչպես է երեխան դուրս գալիս փողոց: Բայց երբ դուրս է եկել և կանչել աղջկան‚ հասկացել է որ սարսափելի բան է տեղի ունեցել և աղջիկը չկա: Այս մասին գրում է Daily Mail-ը:
«Ֆատիման խաղում էր դրսում: Բայց երբ դուրս եկանք և կանչեցինք նրան‚ երեխան այլևս այնտեղ չէր»‚- ասել է երեխայի հայրը և հավելել‚ որ անմիջապես դիմել են ոստիկանություն:
Ոստիկանությանը հաջողվել է դեպքից 6 ժամ անց հայտնաբերել հանցագործին՝ 28-ամյա Սանդեփ Փարաբին: Հանցագործության շարժառիթները դեռևս պարզ չեն‚ իսկ բժշկական հետազոտությունները փոքրիկի վրա որևէ վնասվածք կամ բռնության հետք չեն հայտնաբերել: