Չինաստանում ստեղծել են էլեկտրոնային բժիշկ-ախտորոշող
Նման սարքի օգտագործումը թույլ կտա բարձրացնել բժշկական ախտորոշման արդյունավետությունը:
Չինաստանի գիտնականները ստեղծել են մի սարք‚ որը կարող է հայտնաբերել և դասակրգել բամաթիվ բուժելի հիվանդություններ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Սարքը կարող է հայտնաբերել հիվանդություններն այնպես‚ ինչպես իրական բժիշկները: Մասնավորապես՝ սարքը կարող է ախտորոշել երեխաների մոտ թոքերի բորբոքումը կամ տեսողական խանգարումները:
Գիտնականների կարծիքով, նման «ախտորոշիչ համակարգչի» օգտագործումը ոչ միայն կբարելավի բժշկական ախտորոշման արդյունավետությունը, այլև դրական ազդեցություն կունենա բուժման օպտիմալ պլանի ընտրության վրա: