«Երևան մոլ»-ի դռները փակ են եղել, տարածքում ոստիկաններ են եղել
«Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ մարդիկ չեն կարողանում մտել «Երևան մոլ»: Այսօր՝ փետրվարի 26-ին, դռները որոշ ժամանակով փակ են եղել, լույսերն անջատած, իսկ տարածքում ոստիկաններ են եղել:
ՀԺ-ի տեղեկություններով՝ որոշ ժամանակով մոլի լույսերն են գնացած եղել: Ոստիկանները տարածքում են եղել, որպեսզի գողություն չլինի: