«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ ծառ է այրվել
Փետրվարի 26-ին, ժամը 00:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող թիվ 3 հիվանդանոցի մոտակայքում այրվում է ծառ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 00:40-ին:
Պարզվել է, որ Քոչարյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում այրվել է բարդու ծառը՝ մասամբ: