Samsung-ը iPhone X-ի գնին համարժեք հեռախոս է ներկայացրել
Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S9 և Galaxy S9+ սմարթֆոնները: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Samsung Galaxy S9+ մոդելը համալրված է երկակի ոսպնյակ ունեցող տեսախցիկով, իսկ Galaxy S9-ը՝ մեկ ոսպնյակով:
Ինչպես և Galaxy S8 մոդելը, Galaxy S9-ը ներկայանում է 5.8 դյուիմ անկյունագծով Quad HD AMOLED էկրանով, իսկ Galaxy S9+ մոդելը՝ 6.2 դյուիմ անկյունագծով:
Մատնահետքի սենսորը նորագույն սմարթֆոններում տեղակայված է տեսախցիկի ներքևի հատվածում: Սմարթֆոնն աշխատում է Snapdragon 845 պրոցեսորով:
Samsung Galaxy S9- ի վաճառքը Ռուսաստանում կսկսվի 2018 թվականի մարտի 16-ից‚ իսկ գինը կկազմի 60 հազար ռուբլի: S9 Plus մոդելի գինը կսկսվի 67 հազար ռուբլուց, իսկ առավելագույնը կազմի 75 հազար ռուբլի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone X- ի գինը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 62 հազար ռուբլու: