Այս տարի Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի Սևակ Խանաղյանը (տեսանյութ)
Քիչ առաջ Առաջին ալիքի եթերում ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, որի եզրափակիչ անցած տասը մասնակիցներից հաղթեց Սևակ Խանաղյանը, ով այս տարի կմեկնի Պորտուգալիա:
Սևակը ստացավ 12 միավոր և՛ պրոֆեսիոնալ ժյուրիի, և՛ հեռուստադիտողների կողմից:
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում, որը նախանշված է Լիսաբոնում մայիսի 9-ին: