Հայաստանը ցույց տվեց, որ կարող է լավ խաղալ նույնիսկ առանց Բոաթրայթի. Ալբանիայի հավաքականի մարզիչ
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ալբանիայի նկատմամբ:
«Կարող եմ ասել, որ լավ թիմ ունեք, բարձրակարգ խաղացողներով: Այսօր մրցակիցը ցույց տվեց, որ կարող է լավ հանդես գալ նույնիսկ առանց բացակայող ֆուտբոլիստների: Երբ Բոաթրայթը խաղում էր, Ալբանիայում պարտվեցինք 18 միավորի տարբերությամբ, այսօր առանց նրա Հայաստանն առավելության հասավ 20 միավորով:
Մեր մարտավարությունը չփոխեցինք նույնիսկ այն ժամանակ, երբ իմացանք, որ Բոաթրայթը չի խաղալու: Ինչպես գիտեք, 3 օրում պետք է անցկացնենք երկու հանդիպում, ուստի դա անել հնարավոր չէր»,- ասել է Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիուս Դուկասը: