«Nokia»-ն վերադարձնում է «Մատրիցա»-ից հայտնի հեռախոսը (լուսանկար)
«HMD Global» ընկերությունը՝ «Nokia» բրենդի սեփականատերը, Բարսելոնայի ցուցահանդեսին ներկայացրել է «Nokia 8110» հեռախոսի թարմացված տարբերակը: Ընկերության ներկայացուցիչները անոնսով ներկայացրել են ողջ աշխարհին հայտնի «Մատրիցա» ֆիլմի հայտնի մոդելը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Արտադրող ընկերությունը հավաստիացնում է, որ ամբողջական մարտկոցով հեռախոսը կկարողանա աշխատել 25 օր: Այն կունենա 2.4 դյույմանոց դիսփլեյ և 2 ՄՊ-անոց տեսախցիկ:
Բացի այդ, այն կունենա նաև «4G»: Կարժենա մոտ 5000 ռուբլի: Կլինի սև և դեղին գույներով: