Կարեն Խաչանովը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել
Աշխարհի 47-րդ ռակետ, հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է Մարսելում անցկացված թենիսի ATP 250 մրցաշարի հաղթողի կոչումը: Խաչանովի համար սա կարիերայի 2-րդ տիտղոսն էր:
Նա մրցաշարի եզրափակչի երեք սեթում հաղթել է ֆրանսիացի Լյուկ Պուիին` 7:5, 3:6, 7:5 հաշվով: Մրցավեճը տևել է 1 ժամ 49 րոպե:
«Open 13 Provence»-ի մրցաշարի եզրափակչում հաղթանակ տանելու համար Խաչանովը կստանա 250 վարկանիշային միավոր և 115,150 եվրո պարգևավճար: