Արամ Ա-ն մեկնել է Վիեննա և Ժնև. նա ելույթ կունենա քրիստոնյա-իսլամ համաժողովում
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսպօր՝ փետրվարի 25-ին, մեկնել է Վիեննա (Ավստրիա) մասնակցելու և դասախոսություն տալու քրիստոնյա-իսլամ հոգևոր պետերի ժողովին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպումը կազմակերպվել է Աբդալլահ Բ թագավորի միջկրոնական երկխոսության կենտրոնի կողմից։