Գյումրիում նշվել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը
Գյումրիում փետրվարի 25-ին նշվել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 153-ամյակը: Ինչպես միշտ, այս անգամ ևս բոլորը հավաքվել էին Անդրանիկ զորավարի հուշարձանի մոտ:
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի գլխավորությամբ, արվեստի ոլորտի, երաժշտական դպրոցների ու թանգարանների ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել զորավարի հուշարձանին:
«153 տարի է անցել, բայց այն, որ հայդուկապետին հիշում ու մեծարում են մինչ օրս, խոսում է նրա մեծ զորավար լինելու մասին: Մենք հիմա խոնարհվում ենք նրա ու մեր բոլոր զորավարների շիրիմների առաջ: Մեր բոլոր հերոս զորավարների անունները՝ Անդրանիկ զորավարի գլխավորությամբ, հավերժ են»,- «Արմենպրես»-ին հետ զրույցում ասել է Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային կառուցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը։