Ավազակային հարձակում Երևանում՝ պտուտակահանի ու դանակի սպառնալիքով. Կասկածյալի ինքնությունը հայտնի է
Երեկ՝ փետրվարի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արգիշտի փողոցի 11/4 շենքի բնակարաններից մեկի բնակչուհու նկատմամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննսիյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արթուր ներկայացած անձը բնակարանը գնելու պատրվակով այցելել է 33-ամյա Արփինե Մ.-ին և սկզբում պտուտակահանով , իսկ հետո դանակի սպառնալիքի տակ բռնություն է գործադրել Արփինե Մ.-ի նկատմամբ և նրանից հափշտակել մոտ 200 հազար դրամ արժողության iPhone 8 մոդելի բջջային հեռախոսը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կենտրոնական բաժմի ոոստիկաններն ու կենտրոնականի քննչական բաժնի քննիչնեը պարզել են, որ ավազակային հարձակում կատարող ճիվաղը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Նարեկ Գ.-ն:
Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ: