Ինքնասպանություն Արմավիրի մարզում. 70-ամյա տղամարդը տան բակում երկփողանի ողորկափող հրացանով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչ Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 24-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արգավանդ գյուղի բնակիչ, 70-ամյա Ադամ Մ.-ն է, ով նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում իր կողմից ապօրինի պահվող «ԻԺ» տիպի 16 տրամաչափի առանց գործարանային համարի, երկփողանի ողորկափող հրացանով իրենց տան բակում ինքնասպանություն գործելու նապատակով կրակել է իր կրծքավանդակի ձախ հատվածին:
Հայտնաբերվել է նաև հրացանը և քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դատաձգաբանական փորձաքննություն: