Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության պատմության ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուբոլիստը
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»: Այս մասին գրում է championat.com-ը:
Կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին գոլային փոխանցում է կատարել Լուիս Սուարեսին:
Այդ արդյունավետ փոխանցումը Պրմերայում արգենտինացու համար 148-րդն էր:
Մեսսին Իսպանիայի առաջնությունում գերազանցել է «Ռեալի» անվանի ֆուտբոլիստ Միչել Գոնսալեսի արդյունքը՝ 147 գոլային փոխանցում:
Մեսսին 148 գոլային փոխանցումները կատարել է 407 խաղերում, իսկ Գոնսալեսը 147 փոխանցումները 404 հանդիպումներում: