Գնացել է խնձոր բերելու ու չի եկել. Մանրամասներ Բուրաստանում ջրանցքն ընկած 2.5 տարեկան երեխայի դեպքից
Բուրաստան գյուղում փետրվարի 24-ի երեկոյան 2,5 տարեկան տղա երեխան, ամենայն հավանականությամբ, սայթաքելով է ընկել ջրանցքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բուրաստանի գյուղապետ Աշոտ Թարվերդյանը:
«Ժամը հինգի կողմերը գոմի մոտ գործ անելիս են եղել ընտանիքի անդամները, ձեռքին խնձոր է եղել, ձեռքի խնձորը տվել է այդտեղ գործ անող բանվորին, պապն ասել է` գնա ինձ էլ խնձոր բեր: Երեխան գնացել է, իրենք էլ անասուններին են կերակրել, ընկել են գործի հետ մոռացել են, հետո երեխայի մայրն է դուրս եկել, պապին հարցրել է` բա էրեխեն ուր է, ասել է դե տուն պիտի եկած լինի: Ման են եկել, չեն գտել, հետո զանգեցին ինձ, ես էլ զանգեցի ԱԻՆ ու որոնումներից հետո արդեն երեխայի դին գտան ջրանցքում: Երևի սայթաքել է, ու ջուրն է ընկել երեխան: Այնքան աշխույժ երեխա էր, ու էդ աշխուժությունը, կարծես իր գլխին փորձանք դարձավ»,-ասաց գյուղապետը` նշելով, որ նրանց տան երկու կողմերում դրենաժային ջրանցքներ են, այսինքն չհոսող ջուր է այդ ջրանցքում:
Գյուղապետը նշեց, մահացած երեխան իրենից մեծ ևս մեկ եղբայր ունի:
Մանրամսաները՝ այստեղ.